Enforcement.am-ը ներկայացնում է եզակի տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս մեկ աղբյուրից ստանալու կատարողական վարույթի հետ կապված իրավակիրառ ողջ պրակտիկայի մասին տեղեկություններ։ Մասնավորապես, մուտք գործելով Enforcement.am տեղեկատվական համակարգ՝ Դուք տեսնում եք «Կատարողական վարույթի մասին» օրենքի արդիական խմբագրությունը, որը հենց տեքստում պարունակում է ակտիվ հղումներ օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ ակտերին և բոլոր երեք ատյանների, ինչպես նաև սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերին։ Ընդ որում, դատական ակտերը ներկայացված են օրենքի յուրաքանչյուր հոդվածի յուրաքանչյուր մասի, ընդհուպ՝ յուրաքանչյուր կետի կտրվածքով (դատական ակտի առկայության դեպքում)։ Այսինքն, օգտագործողը, գործ ունենալով «Կատարողական վարույթի մասին» օրենքի որևէ կոնկրետ դրույթի հետ, վայրկյանների ընթացքում կգտնի հենց այդ դրույթին առնչվող ողջ դատական պրակտիկան։ Բացի այդ, համակարգը պարունակում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի տեքստի հիմնական համահեղինակի՝ ի.գ.դ., փաստաբան Վահագն Դալլաքյանի հեղինակային մեկնաբանությունները օրենքի տարբեր դրույթների վերաբերյալ։ Այդ մեկնաբանությունների շնորհիվ օգտագործողին պարզ կլինեն օրենքի նորմերի հիմքում ընկած տրամաբանությունն ու նպատակները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ կիրառել դրանք պրակտիկ աշխատանքում։
Վստահ ենք, որ այս գործիքը շատ օգտակար կլինի բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների, պարտքերի հավաքագրմամբ զբաղվող մասնագետների, կատարողական վարույթում իրավունքների պաշտպանություն իրականացնող փաստաբանների և ցանկացած այլ մասնագետի համար, որն իր աշխատանքում առնչվում է կատարողական վարույթին։ Enforcement.am տեղեկատվական համակարգը երկարատև մտածված և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է՝ ապահովելու համար առավելագույն օգտակարություն և արդյունավետություն դրա օգտագործողների համար։ Մեր կայքում ներկայացված են համակարգից օգտվելու համար առաջարկվող մի շարք գնային փաթեթներ, որոնք հարմարեցված են ինչպես անհատ օգտագործողների, այնպես էլ փոքր ու մեծ խմբերի, փաստաբանական գրասենյակների, ֆինանսական և այլ կազմակերպությունների համար։ Ուրախ ենք Ձեզ տեսնելու մեր կայքում և մաղթում ենք արդյունավետ աշխատանք Enforcement.am տեղեկատվական համակարգում։
Enforcement.am տեղեկատվական համակարգի հեղինակ՝ «Իրավատեխ» ՍՊԸ։
